Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն անդրադարձավ Հայաստանում հետհեղափոխական մամուլի ներկայիս իրավիճակին և անկախ մամուլի խոչընդոտներին:
Ըստ Սաթիկ Սեյրանյանի, հետհեղափոխական մամուլի համար, թվում էր, թե ստեղծվել են նոր հնարավորություններ, սակայն կարճ ժամանակ անց ակնհայտ դարձան մի շարք խնդիրներ: Նախ մամուլը ոչ միշտ սկսեց կատարել անկախ և օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու իր գործառույթը, այնուհետ մամուլի որոշ ներկայացուցիչներ սկսեցին հանդես գալ իշխանության այս կամ այն թևի շահերի պաշտպանության տեսանկյունից, հակառակ կողմին քննադատելով ու դատելով: Այդ երևույթը ուներ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ:
«Բոլոր դեպքերում կարող ենք փաստել, որ մեդիան պատվով կատարեց հեղափոխական իրավիճակում իրեն վերապահված դերը»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը` հավելելով, որ մամուլում այսօր էլ կան լուրջ խնդիրներ ու մարտահրավերներ: Ֆորմալ առումով մամուլի անկախության և օբյեկտիվության համար առկա են բոլոր պայմանները, սակայն մյուս կողմից հասարակության մեջ ձևավորված մթնոլորտը խոչընդոտում է անկախ մամուլի գործունեությանը:
Դեռևս հեղափոխական օրերին հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, ներկաների ու նախկինների, յուրայինների ու օտարների, ինչը ազդեց մամուլի գործունեության վրա: Իշխանությանը ոչ հաճո որևէ հրապարակում արժանանում էր սոցցանցային դատարանի անխնա քննադատությանը, ընդհուպ մինչև անվտանգությանը ուղղված սպառնալիքներ: Ըստ Սեյրանյանի, այս պայմաններում լրագրողների համար շատ դժվար է աշխատելը:
«Մամուլի անկատար վիճակը անմիջապես պրոեկտվում է հանրային կառավարման համակարգի մյուս ենթահամակարգերի վրա: Պետք է գտնել այս խնդիրների լուծման համակարգային ճանապարհներ: Մամուլի միջոցները իրավունք չունեն բարիկադավորվել, ինչպես քաղաքական թիմերը»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը: