|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Պատերազմի հետևանքներից է այն ծանր իրողությունը, որ Հայաստանում հասարակության մոտ կա լրջագույն անվստահություն պետական պաշտոնական մարմինների տարածած տեղեկատվության, պաշտոնական խոսքի նկատմամբ: Այս մասին «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
«Պետությունը, իշխանություններն ամեն օր խաբում էին մարդկանց, և նրանք նոյեմբերի 10-ից հետո արթնացան բոլորովին այլ իրականությունում։ Պաշտոնական տեղեկատվության առանձին ներկայացուցիչներ, պաշտոնյաներ սոցցանցերում կամ այլ հարթակներում խոսում էին Գետաշենը գրավելու մասին, բայց մարդիկ արթնացան և տեսան, որ Շուշին և Հադրութն են հանձնել», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։