Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
2018 թվականի իշխանափոխությունից հետո ոչ միայն թիրախավորվեցին լրատվամիջոցները, այլև պառակտվեց համայնքը: Այս մասին ժուռնալիստների միության համագումարին ասաց միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
«Իհարկե, Ժուռնալիսների միությունը կարողացավ որոշակի չափով համախմբել լրագրողներին իրավունքների հարցերով, սակայն, մեզ չի հաջողվել ամբողջովին ապահովել այդ համերաշխությունը, հատկապես հանրային այս բևեռացվածության պայմաններում:
Այսօր մենք՝ լրագրողներս ակամայից կատարում ենք ժողովրդավարության կամ դրա վերջին մնացուկների պաշտպանության առաքելությունը, ինչը, սակայն պետք է իրականացներ մնալով մասնագիտական վարքագծի ու նորմերի շրջանակներում, դա չափազանց դժվար է: Այս չորս տարիների ընթացքում ՀՀ ժուռնալիստների միությունը եղել է դիմադրության պատ, այո, մենք թերացումներ, բայց մենք ստիպված ենք ոչ թե ստեղծագործական աշխատանքներով զբաղվել, այլ դիմադրել և պայքարել, այստեղ բախվում են քաղաքացին և մասնագիտությունը, պետք է կարողանանք այս ներդաշնակությունը պահպանել: