կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 15:25
Քաղաքական

Հակամարտության կարգավորման մեջ պետք է որոշիչ ձայն ունենա նաև Արցախը. Ռուբինյան

Հակամարտության կարգավորման մեջ պետք է որոշիչ ձայն ունենա նաև Արցախը. Ռուբինյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները ո՛չ աջակցում են, ո՛չ էլ չեն աջակցում Արցախի` բանակցային  գործընթաց վերադառնալուն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համար կարևոր է, որ հակամարտության բոլոր կողմերը համաձայնության գան։ Բայց մենք մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխում. եթե մենք ուզում ենք արդյունավետ բանակցություններ, ապա այս հակամարտության կարգավորման մեջ պետք է որոշիչ ձայն ունենա նաև Արցախը»,- նշեց նա:

Հարցին` Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները կխանգարե՞ն բանակցություններին, Ռուբինյանը պատասխանեց, որ ցանկացած ագրեսիվ հայտարարություն խանգարում է։

Հարցին` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպում ե՞րբ սպասել, նա արձագանեց.  «Այս պահին քննարկումներն ընթանում են ԱԳ նախարարների մակարդակով, և երբ գա այդ ժամանակը, վստահաբար, ԱԳՆ-ն կհայտարարի այդ մասին»։