Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետք է ընդունենք, որ ադրբեջանական ահաբեկչությունը ընդդեմ Արցախի ժողովրդի ֆիասկո ապրեց շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի և մեր հերոս տղաների. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արցախյան քառօրյա պատերազմին՝ նշելով, որ Հայաստանի նպատակն է բանակցությունների միջոցով հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:
Շարմազանովը նշեց, որ Չեխիայից, Լատվիայից և Հունաստանից ժամանած պատգամավորների հետ եղել է Արցախում, և նրանք սեփական աչքերով են տեսել ադրբեջանական ագրեսիան: ԱԺ փոխխոսնակը մեջբերեց պատգամավորների դիտարկումները, որ Արցախի ժողովուրդն իր պայքարում միայնակ չէ, և հենց Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը:
«Նրանք նշեցին, որ թե՛ Բրյուսելում, թե՛ Փարիզում, թե՛ Ղարաբաղում հնչող կրակոցները պետք է նույն նշանակությունն ունենան եվրոպական քաղաքակրթության համար»,- ասաց նա` հավելելով. «Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը, և պատահական չէ, որ նաև Երևանում Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ կարգավիճակի հարցն ամենաառանցքայինն է, և նոր, վճռական, որոշիչ փուլում Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ»:
Շարմազանովի խոսքով`Հայաստանը` որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, պետք է քայլեր ձեռնարկի Արցախի բնակչության անվտանգությունն ամրապնդելու համար: «Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ Արցախի անկախությունն այլընտրանք չունի, Արցախը վճռորոշ պահին պետք է լինի բանակցային կողմ, դա ֆիքսում ենք` ուզում է Ադրբեջանին դուր գա, թե չգա, ուզում է Թուրքիային դուր գա, թե չգա, Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ»,- ընդգծեց նա:
Շարմազանովը նաև հայտնեց, որ այսօր էլ եվրոպացի պատգամավորների հետ Եռաբլուր են այցելելու: