|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների` Սիրիայի հարցով հանդիպումը: Տեղեկացրել ենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
РИА Новости-ն հայտնում է, որ Էրդողանի հետ հանդիպումն արդեն մեկնարկել է:
Խոսելով սիրիական կարգավորման մասին` Պուտինն ասել է. «Հսկայական ճանապարհ ենք անցել, դա հեշտ չէր: Եվ այժմ այն շարունակվում է: Դեռ բոլոր խնդիրները չեն լուծվել, սակայն, եթե ակտիվորեն աշխատենք, Սիրիայում իրավիճակի հարցով փոխզիջումներ որոնենք, ապա անկասկած, մեզ հաջողություն է սպասվում»: