Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ. թերթը գրում է. «ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում: Դեռեւս այս տարվա փետրվարին հայտնել էինք, որ նույն ամսին ՊԵԿ-ում տեղի էր ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում հարթել էր ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ով մինչ այդ մրցույթը ՊԵԿ-ում աշխատում էր թափուր հաստիքի անվան տակ:
Հրապարակման մեջ կանխատեսել էինք, որ ամիսների ընթացքում Նարեկ Զաքարյանը գլխավոր օպերլիազորից կդառնա որեւէ վարչության պետի տեղակալ կամ հենց վարչության պետ:
Եվ ահա, օրերս՝ հունիսի 3-ին, Նարեկ Զաքարյանը նշանակվել է ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչության ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետի տեղակալ:
Այսինքն` ՊեԿ պաշտոնյայի զավակի համար գլխավոր օպերլիազորից պետի տեղակալ դառնալու համար պահանջվեց ընդամենը 4 ամիս, մինչդեռ շարքային որեւէ այլ աշխատակցի դեպքում տարիներ կպահանջվեին:
Նշենք, որ Տիգրան Զաքարյանի բոլոր բարեկամները նրա շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: