|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է կայացվի կոնսենսուսով: Այդ մասին այսօր Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասը. հայտնում է sputnik.by -ը:
«Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ ոչ մի կերպ առաջ չի գնում: Ես Հայաստանին առաջարկ եմ ուղարկել և պատրաստ եմ հայկական կողմի համար ցանկացած պահի հանդիպել, սակայն դեռ պատասխան չեմ ստացել»,- ասել է նա:
Զասի խոսքով` ՀԱՊԿ անդամ մյուս երկրներն աջակցել են իր նշանակմանն այդ պաշտոնում: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, որոշումը կարող է կայացվել սահմանափակ կազմով:
«Դա ամենալավ տարբերակը չէ: Նման որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսով: Դա է նորմալ, անխափան աշխատանքի գրավականը: Հույս ունենք, որ նման որոշում կոնսենսուսի միջոցով կկայացվի մոտ ժամանկներս»,- ասել է Զասը: