|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների կենսական շահերի վրա։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը: Երկուստեք շեշտվել է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը:
Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր է գործադրելու` ուղղված կազմակերպության ներուժի զարգացմանն ու ամրապնդմանը: Ստանիսլավ Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնայնությունների առաջմղման համար: