02 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Ադրբեջանական կողմը դրական է արձագանքել սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքային հանդիպման մասին Հայաստանի առաջարկին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն արձագանքե՞լ է իր՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքային հանդիպում անցկացնելու առաջարկին։
«Այո, դրական պատասխան է տվել։ Հանդիպման վայրի ու ժամանակահատվածի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, բայց ենթադրում ենք, որ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,- ասաց Գրիգորյանը։
Ավելի վաղ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում:
Առաջարկի նպատակն է՝ քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն: