կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 11:32
Արցախ

Այս պատասխանի մեջ որքան տող կա՝ այդքան սուտ կա․ սահմանազատմանը մասնակցելու՝ մասնագետների առաջարկին պատասխանել են

Այս պատասխանի մեջ որքան տող կա՝ այդքան սուտ կա․ սահմանազատմանը մասնակցելու՝ մասնագետների առաջարկին պատասխանել են

Արցախում և Հայաստանում սահմանազատման աշխատանքներին մասնակցելու և հայկական շահերը պաշտպանելու մասին՝ Նիկոլ Փաշինյանի անունով գրված նամակին, որին անդրադարձել էր նաև Yerkir.am-ը, անհեթեթ և անորոշ մի պատասխան է ստացել Հայկական էլեկտրոնային «ԷԼՄԱ» քարտեզի հեղինակ, նախկին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ Շահեն Շահինյանը։

Բանն այն է, որ նամակում մտահոգություն կար՝ Արցախում և Հայաստանում սահմանազատման աշխատանքները կատարվում են առանց հայկական կողմի մասնակցության։ Քարտեզագրող և գեոդեզիստ մասնագետները, որոնք նախկինում աշխատել են «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում (Փաշինյանի կառավարությունն այս ՊՈԱԿ-ը լուծարել է) պատրաստակամություն էին հայտնել մասնակցելու սահմանների որոշման աշխատանքներին անվճար և սեփական սարքավորումներով և պաշտպանել հայկական շահերը։ Նրանք այս մասին նամակ էին գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս նամակին պատասխան է եկել «Գեոմատիկայի» կենտրոնի վարչությունից, որը ստորագրված է Դավիթ Սողոմոնյանի անունով, բայց նամակի ներքևի հատվածում իբրև «Գեոդեզիայի և քարտեզագրության» բաժնի պետ նշված է Ա․ Սողոմոնյան։

Սա դեռ մի կողմ, պատասխանը, ըստ էության, կապ չունի վարչապետին ուղարկված նամակի բովանդակության հետ։

Շահեն Շահինյանը այս առիթով նշել է․ «Լավ, մինչև ե՞րբ, մինչև ե՞րբ են Կառավարության ներկայացուցիչները սաբոտաժ անելու պետական կառավարման համակարգում և ամեն ինչով զբաղվելու բացի աշխատելուց։ Գրում ես Վարչապետին,  պատասխանում է․․․

Ձեր պատկերացումով այս նամակի պատասխանը դա՞ է։

Էս պատասխան գրության մեջ որքան տող կա այդքան սուտ կա, բայց չեմ անրադառնալու դրան, քանի որ պետք ա խոսել այն մարդկանց հետ, ովքեր հասկանալու ցանկություն ունեն։

Ասելիքը մեկն է՝ ԱՄՈԹ ՁԵԶ։

Էս գրությունը գրելուց լուրջ ե՞ք եղել, լուրջ աշխատանքները կատարվում են ժամանակի՞ն, մենակ էսօր եկավ տեղեկություն Արավուսի մասին։ Դուք ընդեղ եք եղե՞լ, ովա՞ եղել այդ 800մ հանձնողը։ Զբաղվում ե՞ք։ Եթե այն, ինչ արվում է այս պահին սահմանին՝ ձեր մասնակցությամբ է արվում, ապա ավելի լավ է չանեիք։

Հ․Գ․ Նայեք պատասխանողներին և պատկերացրեք՝ ինչ անկումային վիճակում է գտնվում մեր երկրի կառավարման համակարգը»։

Սահմանազատման աշխատանքներին մասնակցելու՝ մասնագետների առաջարկի պատասխանը կցված է․