կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-07 14:56
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես պաշտում եմ մեր երիտասարդությանը, որն այսօր պայքարում է առաջնագծում․ Մարինե Դեինյան

«Այսօր մենք ապրում ենք դժվար օրեր, բայց մենք անկոտրում ենք, մեր ոգին անպարտ է»,- թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ մարտնչող զինվորներին  ուղերձով դիմել է ՀՀ վաստակավոր արտիստ, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, սոպրանո Մարինե Դեինյանը։

Տեսաուղերձում նա ասում է․ «Սիրելի' իմ հայ ժողովուրդ, մենք եկել ենք դարերով՝ հաղթելով, կռվելով մեր ազգի, մեր ազգային պատկանելության, մեր եկեղեցին պահպանելու համար, ու առ այսօր պայքարում ենք։ Մենք այնպիսի զավակներ ունենք, որոնք, լինելով 18-20 տարեկան, ունեն մարտնչող ոգի, որոնք, մի վայրկյան անգամ չմտածելով, նետվում են դեպի մահ, որովհետեւ գիտեն՝ թիկունքում իրենց ընտանիքն է։ Ես պաշտում եմ մեր հայ բանակին, մեր երիտասարդությանը, որոնք այսօր պայքարում են առաջնագծում՝ մեզ համար։ Աստված մեզ հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում: