|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, շարունակելով իր ազգակիցների ժխտողականությունը, «անհիմն» է որակել «1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Անկարայի դեմ հարձակումները»։
«Այս հայտարարությունները քննադատության չեն ենթարկվում: Մենք ակնկալում ենք, որ բոլոր կողմերը հաշվի կառնեն պատմաբանների կանխատեսած ապացույցներն ու փաստերը։ Ատելություն քարոզելու նպատակով պատմական գործընթացները խեղաթյուրելու փորձերն անընդունելի են։ Սա չի նպաստում տարածաշրջանում և միջազգային ասպարեզում խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է Աքարը։
Թուրք նախարարի խոսքով՝ ցեղասպանության բացակայությունը հաստատվում է արխիվային փաստերով ոչ միայն Թուրքիայում, այլեւ ԱՄՆ-ում։ «Չնայած դրան՝ այսօր փորձեր են արվում քաղաքականացնել պատմական իրադարձությունները։ Թուրքիայի պատմությունը մաքուր է, և դրանում չկա որևէ բան, որի համար մենք ամաչեինք»,- ընդգծել է Աքարը։