|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը փետրվարի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են` հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ժամանակ ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Արմեն Պապիկյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի կողմից տարիների ընթացքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը և տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին և այդ համատեքստում բարձրաստիճան երկկողմ շփումների կարևորությանը։
Հանդիպման վերջում ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը և դեսպան Պապիկյանը՝ որպես ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ, մտքեր են փոխանակել Կառավարիչների խորհրդի օրակարգային հարցերի շուրջ: