|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանում՝ Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) շենքում, կանխվել է դիվերսիայի փորձ: Այս մասին հունիսի 23-ին հայտնել է Press TV հեռուստաալիքը:
Ըստ լրատվամիջոցի՝ Իրանի անվտանգության ուժերից ստացված աղբյուրը հաղորդում է AEOI-ի շենքում դիվերսիայի խափանված փորձի մասին: Այս պահին տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել:
Հունիսի 22-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամադ Պակպուրը ասել է, որ ԻՀՊԿ զորքերը մերկացրել և վնասազերծել են երեք «ահաբեկիչների և հակահեղափոխականների խմբավորումներ» Իրանի հյուսիս-արևմուտքում: