|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Մոհամմադ Էսլամիին նշանակել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար: Այդ մասին կիրակի հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
«Ռաիսին Էսլամիին նշանակել է երկրի փոխնախագահ և AEOI-ի ղեկավար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Էսլամին ճանապարհի և քաղաքաշինության նախարարն էր նախորդ նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմում:
Բացի դրանից՝ Էսլամին որոշ ժամանակ աշխատել է որպես Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, ինչպես նաև իրանական ավիաշինական ձեռնարկության՝ HESA-ի գործադիր տնօրեն:
Էսլամին կրթություն է ստացել ԱՄՆ–ում՝ ավարտելով շինարարական ճարտարագիտության ֆակուլտետը: Միջուկային ոլորտում փորձ չունի: