|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց ՀՀ-ի և ԵՄ-ի ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ նախագիծը:
Փոխնախարարի խոսքով` այս շրջանակային համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները: Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ ձևաչափերում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին:
Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում, այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, երբ վերջին պետությունը կծանուցի, որ ներպետական գործընթացներն ավարտվել են: Այս պահի դրությամբ ներպետական գործընթացները ավարտել և ծանուցել է միայն Էստոնիան:
Նախագիծը հաստատվեց: