|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը փետրվարի 4-ին Թուրքիայի նախագահական նստավայրում հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքիայի հարևան Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմն անօրինական է: Թուրքական hurriyetdailynews.com կայքի տեղեկացմամբ` Քալընը նշել է. «Թուրքական հետախուզության գերատեսչությունները երբեմն կարող են կապեր ունենալ տարբեր տարրերի հետ `Ալ Հասակայի եւ Ղամիշլիի հետ, այդ թվում` և Դամասկոսի, որը կապված կլինի Թուրքիայի անվտանգության, Սիրիայում թուրքական գործողությունների ընդհանուր ապահովության հետ: Միաժամանակ, սա չի նշանակում, որ Թուրքիան ճանաչում է Ասադի վարչակազմը»:
Հարկ է նշել, որ Թուրքիան խոստացել է հակաահաբեկչական գործողություն իրականացնել Եփրատ գետի արևելյան հատվածում այն բանից հետո, երբ, 2016 թվականից սկսած, նմանատիպ գործողությունները հաջողված են եղել Թուրքիայի համար: