կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-26 15:50
Քաղաքական

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները հեռու են կատարյալ լինելուց. Պեսկով

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները հեռու են կատարյալ լինելուց. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները հեռու են կատարյալ լինելուց, ու այդ հարաբերությունների վատթարացման պատճառը Վրաստանի նախկին իշխանությունների գործողություններն են. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ տարվող բանակցությունների տեսակները տեխնիկական բնույթ ունեն և չեն տալիս ոչ մի արդյունք, այդ իսկ պատճառով իր երկրի համար ավելի օգտակար կլիներ Մոսկվայի հետ բանակցություն վարել «նորմանդական ձևաչափի» օրինակով:

«Նորմանդական ձևաչափը յուրահատուկ է, այն ստեղծվել է՝ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության լուծման տրամաբանությունից ելնելով: Բայց այստեղ խոսքը ռուս-վրացական հարաբերությունների մասին է, որը, դժբախտաբար, մեղմ ասած հեռու է կատարյալ լինելուց: Եվ հարաբերությունների այդ վատթարացումը, ինչպես տեղյակ ենք, արդյունքն է Վրաստանի այն ժամանակվա իշխանության ոչ բարյացակամ քաղաքականության և ագրեսիվ գործողությունների»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Նշենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Երկու պետությունների հարաբերությունները խզվել են Վրաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 26-ին այն բանից հետո, որբ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչվեց: