կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-05 11:45
Տարածաշրջան

INSTEX-ի վերաբերյալ ԵՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ

INSTEX-ի վերաբերյալ ԵՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Փետրվարի 4-ին ԵՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ` ամփոփելով Իրանի հետ առևտրի ֆինանսավորման հատուկ մեխանիզմի՝ INSTEX-ի եւ տարածաշրջանային իրադարձությունների հետ կապված իր տեսակետներն ու դիրքորոշումները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

ԵՄ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնել Իրանի հետ կնքված Միջուկային համապարփակ համաձայնագրին` նշելով, որ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության հրապարակած 13 զեկույցները վկայում են այն մասին, որ Իրանը լիարժեք կատարել է համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները, և Իրանին կոչ է արել շարունակել համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության հետ:

Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը համարելով միջուկային գործարքի կարևոր բաղադրիչներից` ԵՄ-ն ցավ է հայտնել ԱՄՆ-ի՝ գործարքից միակողմանիորեն դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու կապակցությամբ:

Նշելով, որ ԵՄ-ն ջանք չի խնայում պահպանելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի՝ Իրանի հետ առևտրի ֆինանսավորման հստակ մեխանիզմի մշակման համատեղ նախաձեռնությունը համարել է միջուկային գործարքի պահպանմանն ուղղված կարևոր քայլ:

Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձություններին` ԵՄ-ն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի եւ Լիբանանի ոչ կառավարական կառույցներին Իրանի կողմից ցուցաբերված ռազմական, քաղաքական եւ ֆինանսակական աջակցության կապակցությամբ:

Եմենի ճգնաժամի կապակցությամբ, ԵՄ-ն դրա տարածաշրջանային բոլոր մասնակիցներին, այդ թվում նաեւ Իրանին, կոչ է արել ավարտել ՄԱԿ-ի ԱԽ-ի 2451 բանաձեւին՝ ճգնաժամի քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով:

ԵՄ-ն իր խորը մտահոգությունն է հայտնել Իրանի հրթիռային փորձարկումների կապակցությամբ, եւ Իրանին կոչ է արել դադարեցնել ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ 2231 բանաձեւին հակասող այդ փորձարկումները:

ԵՄ-ն նաեւ իր մտահոգությունն է հայտնել Միության անդամ մի շարք երկրների տարածքում Իրանի ծավալած գործունեության, եւ Իրանի մարդու  իրավունքների իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարության վերջում ԵՄ-ն Իրանին եւ տարածաշրջանային այլ խաղացողներին, առկա խնդիրների կարգավորման նպատակով, կառուցողական մոտեցման կոչ է արել, շեշտելով, որ եվրահանձնաժողովը նշված բոլոր խնդիրների կարգավորման եւ մտահոգությունների փարատման նպատակով, շարունակելու է Իրանի հետ կառուցողական երկխոսությունը: