|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2018թ. դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում աղետի ենթարկված Սու-25 մարտական ինքնաթիռի սև արկղի ձայնային գրառումների վերծանման արդյունքներն ուղարկվել են պաշտպանության նախարարություն։ Այս մասին yerkir.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Կործանված ինքնաթիռի սեւ արկղի փորձաքննությունն իրականացրել են ռուս մասնագետները։
«Վթարված Սու-25 ի սև արկղի տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում, որ ողջ տվյալների ուսումնասիրությունը ավարտվել է։ Նման տվյալները շատ են։ Կա քննություն իրականացնող մարմին, որը ավարտելով քննությունը ըստ անհրաժեշտության, կհայտնի արդյունքները»,- ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել էր մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: