|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սյունեցի սրամիտ մի պատգամավոր, իրականացնելով «օպերատիվ-հետախուզական» գործողություններ, հանկարծ ՀՀ ԱՆ ռեգիստրի գործակալության կայքից գտել է ԶՊՄԿ վերաբերյալ հասանելի տվյալներ և որոշել հարց տալ դրա մասին Վահե Հակոբյանին, փորձելով մանիպուլացնել հասարակությանը:
Նախ սովորեք ռեգիստրի տվյալներից օգտվելը, աղջիկներ և տղաներ, նոր փորձեք «քյանդրբազություն» անել ԱԺ-ում:
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ համաձայն, ռեգիստրի կայքում զետեղվում են նաև իրավաբանական անձի կառավարման մարմնի ներկայացուցիչների տվյալները, որպիսին հանդիսացել է նաև Վահե Հակոբյանը:
Ներքևում հատուկ կարմիրով նշել եմ փոքրիկների համար:
Ի դեպ, ռեգիստրի տվյալներից օգտվելու ուղեցույց կա, գոնե դա կարդացեք։