Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ ոստիկանության պետի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի պետերը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանությունում կադրային տեղաշարժերն ու փոփոխությունները մշտական գործընթաց են, ինքնանպատակ չեն և արվում են կոնկրետ ոլորտներում կոնկրետ ծառայողական խնդիրներ լուծելու համար՝ ուղղված իրավապահ գործունեության արդյունավետության բարձրացմանը:
«Տվյալ դեպքում պաշտոնյաների ազատումը պայմանավորված է նաև օրեր առաջ մարզում տեղի ունեցած՝ հնչեղություն ստացած միջադեպով, որին մասնակցել էին մի քանի անձինք, և, ցավոք, մահվան դեպք էր արձանագրվել:
Ոստիկանությունը հետևողական է բոլոր միջոցներով, այդ թվում և կադրային արդյունավետ քաղաքականության միջոցով ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները՝ հանրային վտանգ ներկայացնող միջադեպերը բացառելու համար»,-ասված է տարածված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված միջադեպ էր տեղի ունեցել։