Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի նախագահը պետք է ներկայացներ ՎՊ 2013թ. հաշվետվությունը: Սակայն Իշխան Զաքարյանի փոխարեն հաշվետվությունը ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամներից մեկը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ՎՊ հաշվետվությունը պետք է ներկայացնի ՎՊ նախագահը: Միաժամանակ, ՎՊ մասին օրենքում է նշված, որ պարտականությունների անհնարինության պարագայում ՎՊ հաշվետվությունը ներկայացնում է ՎՊ նախագահի տեղակալը:
«Էսօր նույնիսկ տեղակալի մակարդակով չեն գալիս` ներկայացնում: Պարո'ն Սահակյան, սա դառնում է արդեն պրակտիկա, արդեն կսկսեն վարչության պետերին ուղարկել: Ի՞նչ իրավունք ունի Իշխան Զաքարյանը ներկա չլինելու կամ բացակայելու, երբ պետք է ներկայացնի ՎՊ հաշվետվությունը: Նրա ամբողջ գործն այստեղ պատգամավորերին ՎՊ հաշվետվությունր ներկայացնելն էր: Թույլ տվեք կռահել, որ նա չի երևում այս կողմերում, որովհետև բազմաթիվ պրոբլեմներ են առաջացել, իսկ ինքը չունի հարցերի պատասխանները: Եթե ուզում ենք պահպանել օրինականությունը, ուրեմն պետք է դադարեցնել այս քննարկումը` մինչև ՎՊ նախագահը չներկայանա ու չներկայացնի, որովհետև դա է պահանջում օրենքը»,- ասաց պատգամավորը:
Դիմելով ԱԺ նախագահին` նա նաեւ նշեց, որ ինքը բացարձակ ոչինչ չունի ՎՊ նախագահի անձի մեջ, այլ ցանկանում է, որ ԱԺ-ն պատշաճ կատարի օրենքի պահանջները:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ համամիտ է Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այդ մշակույթը եկել է դեռեւս 90-ականներից, և ինքն էլ ջանքեր է գործադրում, որպեսզի նման դեպքեր չլինեն: Սակայն հայտնեց, որ Իշխան Զաքարյանը հարգելի պատճառով է բացակայում: