| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ստամբուլում հզոր երկրաշարժի հավանականությունն արդեն անցել է 90 տոկոսից: Այս մասին հայտարարել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի դոկտոր պրոֆեսոր Ջենք Յալթըրաքը:
Ըստ պրոֆեսորի՝ երկրաշարժն առաջանալու է Իզմիթի ծովածոցի՝ Օսմանգազի կամրջից սկսած մինչև Մարմարա ծովի Իմրալը կղզու հյուսիսային հատված ձգվող ակտիվ խզվածքային գոտում:
Յալթըրաքը, 2000 թվականից սկսած, ուսումնասիրում է Մարմարայի ծովի երկրաշարժերի պատմությունն ու զբաղվում խզվածքների մոդելավորմամբ: Նա նշել է, որ պատմական ցիկլի տեսանկյունից այս ակտիվ գոտում երկրաշարժի հավանականությունը 2019-ի և հետագա տարիների համար ավելի քան 90 տոկոս է:
Թուրք պրոֆեսորի խոսքով՝ Մարմարա ծովի Իշխանաց կղզիների խզվածքի գոտուց ընդամենը 10 կմ հեռու գտնվող` 110 կմ երկարություն ունեցող այս գոտին կարող է առաջացնել 7.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Նշվում է, որ, այս խզվածքային գոտուց բացի, Ստամբուլի շուրջ կան ևս 3 գոտիներ, որոնց կուտակած լարումը մոտենում է կրիտիկականի: Դրանցից յուրաքանչյուրը կարող է առաջացնել 7.2-7.4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր: