կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-22 11:49
Տարածաշրջան

Թուրքիայում պատմական հայկական եկեղեցու քարերն օգտագործում են ախոռ կառուցելու համար

Թուրքիայում պատմական հայկական եկեղեցու քարերն օգտագործում են ախոռ կառուցելու համար

Թուրքիայի Բաթման նահանգի Ենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցին վերածվել է աղբանոցի։

Ըստ «Ակօս»-ի` Հասանքեյֆի հնագիտական պեղումների համար պատասխանատու`Բաթմանի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր. Աբդուսելամ Ուլուչամը տեղեկացրել է, որ եկեղեցին կանգուն պահող սյուներն ու որոշ փորագրված քարեր գյուղացիներն օգտագործում են  ախոռների շինարարության համար։

«Մենք պարտավոր ենք պահպանել անցյալից մեզ ժառանգություն մնացած մշակութային արժեքները։ Կապ չունի, թե այդ կոթողները որ կրոնից են մեզ ժառանգություն մնացել, դրանք պետք է մեր աչքի լույսի պես պահենք»,- ասել է Ուլուչամը:

Գյուղի բնակիչներից Ալի Ուչարի խոսքով` եկեղեցուն պատկանող փորագրված քարե սյուները շարված են գոմի, ջրատարների ու թոնիրների կողքերին:

«Եկեղեցու մեջտեղի 8 սյուներից 4-ը քանդված են։ Մեր բոլորիս ամոթն է, որ գյուղի գագաթին գտնվող այս պատմական կառույցը նման վիճակում է։ Կարևոր կառուցները որպես անասնագոմ օգտագործելը ցույց է տալիս, թե ինչքան ենք մենք արժևորում պատմությունը»,- ասել է նա։