|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օգոստոսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 12։20-ի սահմաններում Դդմաշեն բնակավայրի 2-րդ փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Մհեր Հ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։