ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին կհանդիպի Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոյի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` դա կլինի խաղաղ պայմանագրի հարցով խորհրդատվությունների առաջին փուլը: