կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-12-30 12:08
Հասարակություն

ՀՀ նախագահը նախատոնական օրը սկսեց ԱԻՆ-ից

ՀՀ նախագահը նախատոնական օրը սկսեց ԱԻՆ-ից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախատոնական օրը սկսեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից:Սարգսյանը դեկտեմբերի 30-իառավոտյան այցելեց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ու Հոգեբանական ծառայության բաժնի ուժեղացված հերթապահություն իրականացնող աշխատակիցներին:

«Աշխարհի լավագույն օրերին էլ միշտ կա Աստծո գործոնը, միշտ կան անսպասելի երևույթներ, միշտ կան իրավիճակներ, որոնք չես կարող կանխորոշել: Եվ սա նշանակում է, որ միշտ կանմարդիկ, որոնք 24 ժամ և տարվա բոլոր օրերին, ներառյալ` Նոր տարուն, պետք է պատրաստլինեն: Եվ, չգիտես ինչու, մեր կյանքում դժվարությունները հանդիպում են այն պահին, երբամենաքիչն ես սպասում, հետևաբար, այս ծառայությունը շատ էական նշանակություն ունի և մերլավ, և դժվարին օրվա համար: Այստեղ մարդիկ են, ովքեր Նոր տարվա գիշերը տանը չենլինելու, ծառայելու են իրենց հայրենիքին, և հանրապետության նախագահիպարտականություններից մեկն է` ցույց տալ այս մարդկանց, որ մենք իրենց կողքին ենք»,- ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշեց, որ, եթե նման ծառայություն ունենայինք 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ, ապա հազարավոր մարդկանց կյանքերը կփրկվեին:

Արմեն Սարգսյանը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ու Հոգեբանական ծառայության բաժնի աշխատակիցներին անվանական ժամացույցներ հանձնեց` բարեխիղճ ծառայության համար: