Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դադիվանքի վանական համալիրի եկեղեցու գմբեթներին վերականգնվել են խաչերը:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շահումյանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն ասել է, որ նոր խաչերից երկուսի հովանավորությունը ստանձնել է արցախցի Արման Հակոբջանյանը՝ ի հիշատակ հոր, իսկ մյուսը՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բարերար Միքայել Մինասյանը:«Մինչ տեղադրումը խաչերը, օծվել են Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր բոլոր բարերարներին, նվիրատուներին, ովքեր իրենց աջակցությունն են բերում վանական համալիրին: Մեր եկեղեցիները պետք է ունենան օրհնյալ խաչեր: Առանց խաչի եկեղեցին իր զորությունը չունի: Խաչը պահապանն է: Նշեմ նաև, որ Դադիվանքի երեք խաչերի հետ սուրբ ջրով օծվել են ևս մի քանիսը: Դրանք տեղափոխվելու են այլ սրբավայրեր»,- ավելացրել է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: