Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան Սեյրանյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիեւ)»:
Նշենք, որ երկար տարիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Անդրանիկ Մանուկյանը: Նա սեպտեմբերի 3-ին հետ էր կանչվել այդ պաշտոնից:
Կենսագրությունը.
Տիգրան Սեյրանյանը ծնվել է 1976 թվականի մայիսի 6-ին: Նա 2012 թվականից Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր:
1992-1995 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կցորդ, ապա՝ երրորդ, երկրորդ քարտուղար, այնուհետև իրավական բաժնի վարիչի պաշտոնակատար է եղել:
1995-1998 թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս է եղել:
1998-2000 թթ. ժ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար, ապա՝ պետ է եղել:
2000-2003 թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության քարտուղար, հյուպատոս է եղել:
2003-2011 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ է եղել:
2011 թ. հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: