|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային Ժողովում տեղի ունեցածն, անշուշտ, տգեղ էր: Բայց դրան հաջորդեց ավելի մտահոգիչ բան: Նախ, երկրի վարչապետն իր ելույթով փաստորեն արդարացրեց տեղի ունեցածը (հանրային ընկալման առումով` այլ կերպ ասած`մի հատ էլ ինքը խփեց), իսկ հետո ՔՊ խմբակցության պատգամավորները ծափերով ամրագրեցին տեղի ունեցածն արդարացնելը (հանրային ընկալման առումով`այլ կերպ ասած` յուրաքանչյուրն, ով մինչ այդ չէր հասցրել խփել, իր փայ հարվածը հասցրեց):
Ու այդպես` ուրախ տրամադրությամբ, ոտնկայս ծափերով ու թիկունքից հարվածելով հրաժեշտ տվեցին ժողովրդավարության պատրանքին»: