Մոսկվայում ընթանում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
РИА Новости-ն հայտնում է, որ Փաշինյանը հրավիրել է Պուտինին` 2019-ին պաշտոնական այցով այցելել Երևան:
Պուտինն, իր հերթին, հայտարարել է, որ ՀՀ-ի հետ հարաբերություններում դինամիկան պետք է պահպանել, այդ թվում` անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ-ի գծով և այլ միավորումներում:
Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով, դրական է տրամադրված ԵվրԱզԷս-ի շրջանակում ինտեգրմանը: