Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանը պահպանում է 2019-nCoV կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում բաց և պատասխանատու մոտեցումը եւ օպերատիվորեն կիսվում է վերջին տվյալներով. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Որոշ ԶԼՄ-ներ տարակուսանքներ են հայտնում այն մասին, որ Չինաստանի իշխանությունները զոհերի և վարակվածների մասին հստակ վիճակագրություն չեն ներկայացնում: Ավելի վաղ ԱՀԿ բարձրաստիճան փորձագետ Ջոն ՄքՔենզին Պեկինին մեղադրել է Ուհանում հիվանդության նոր դեպքերի մասին արագ չտեղեկացնելու մեջ:
«Մենք ուշադրություն ենք դարձրել որոշ կեղծ լուրերի, որոնք ավելի սարսափելի են, քան վիրուսը: Դուք, հավանաբար, գիեք, որ ԱՀԿ գործադիր տնօրենը վերջերս կրկին հույս հայտնեց, որ բոլոր կողմերը չեն հավատա լուրերին եւ չեն տարածի դրանք»,- մեկնաբանել է դիվանագետն ու հավելել. «Որոշ երկրներում համապատասխան կառավարական գերատեսչությունները ջանքեր են գործադրում կեղծ լուրեր տարածողներին պատասխանատվության ենթարկելու համար»:
Միևնույն ժամանակ Չունինը նաև հայտնել է, որ ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն և Ուհանի առողջապահության կոմիտեն ամեն օր ճեպազրույցներ են անցկացնում ու հայտնում ակտուալ տեղեկատվություն:
«Չինաստանի պատասխանատու վերաբերմունքը, այդ հիվանդության տարածման դեմ պայքարում լուրջ և վճռորոշ միջոցները ճանաչում է ամբողջ միջազգային հանրությունը»,- պարզաբանել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել են Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Այդ հիվանդության հարուցիչը դարձել է նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսը: