|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, նախօրեին Խորհրդարանում կայացած լիագումար նիստում 22 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը :
««Ծննդյան տոներ» հասկացությունը պատկանում է կաթոլիկ եկեղեցուն: Ըստ օրենքում կատարվելիք փոփոխության՝ այն փոխարինվում է «Ամանոր և Սուրբ Ծնունդ» տերմիններով: Բովանդակային փոփոխություններից հարկ է նշել, որ հայրենյաց պաշտպանի օրը, որը նշվում էր փետրվարի 23-ին, այսուհետ կնշվի հունվարի 28-ին՝ վերածվելով ոչ աշխատանքային օրվա: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ փետրվարի 23-ը ոչ մի կապ չունի արցախյան շարժման ու ազգային ազատագրական պայքարի արդյունքում ծնված պետականության հետ, և մեր նորաստեղծ պետականության հայրենիքի պաշտպանը հայոց բանակն է: Մարտի 8-ը առաջարկվում է դարձնել աշխատանքային օր` հաշվի առնելով, որ մեր օրենսգրքում ներառված է կանանց նվիրված երկու տոն օր: Առաջարկում ենք ոչ աշխատանքային թողնել միայն ապրիլի 7-ը՝ որպես շատ ավելի մեծ արժեք պարունակող տոն օր»,- մանրամասնել է Ռ. Մնացականյանը: