|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր առավոտյան Արցախի ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն` Գերագույն գլխավոր hրամանատար Բակո Սահակյանի գլխավորությամբ:
Բակո Սահակյանի հրամանով՝ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ազատվել է աշխատանքից, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից. տեղեկացնում է 5-րդ ալիքը:
Արցախի նախագահը Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, որը ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-գլխավոր շտաբի պետն էր:
Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Արցախի բանակի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը: