Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Օգոստոսի 31-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է մարդու իրավունքների և կրոնական ազատությունների հարցերով զբաղվող կանադացի մի շարք գործիչների, այդ թվում «Մեկ ազատ աշխարհ» հասարակական կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆֆիին, Կանադայի համայնքների պալատի և պահպանողական կուսակցության անդամներ Թոնի Քլեմենտին ու Ռեյչլ Հարդերին:
Հյուրերը մասնավորապես հետաքրքրվել են ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական բանակի կողմից իրականացված անմարդկային քայլերով և վերջինիս կողմից իրականացված ռազմական հանցագործություններով, նշելով, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի Ադրբեջանի իրական դեմքը առավել ճանաչելի դառնա միջազգային հասարակայնության շրջանում: Սպառիչ պատասխաններ տալով հնչած հարցերին, պաշտպանության նախարարը ողջունել է նման նախաձեռնությունները և նշել, որ ՊԲ-ը միշտ բաց է նման ձևաչափով՝ շահագրգիռ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության համար:
Հանդիպման ավարտին հյուրերը բանակի հրամանատարին հանձնել են խորհրդանշական հուշանվեր, որից հետո ուղևորվել Թալիշ՝ տեղում իրականացնելու փաստահավաք աշխատանքներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն