կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 14:01
Աշխարհ

Մոսկվան հարգում է Ֆրանսիայի ինքնիշխանությունը. Պեսկով

Մոսկվան հարգում է Ֆրանսիայի ինքնիշխանությունը. Պեսկով

Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Փարիզի հետ հարաբերությունների զարգացմանը և մեծ հարգանքով է վերաբերվում Ֆրանսիայի ինքնիշխանությանը: Այդ մասին հայտարարել է  ՌԴ նախագահի  մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել որևէ պետության ներքին գործերին, այդ թվում` Ֆրանսիայի, որի հետ հարաբերությունների զարգացմանը մեծ նշանակություն ենք տալիս, և այդ ուղղությամբ կողմերը բավականաչափ լարված աշխատում են»,- նշել է նա:

Հայտնել ենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով գլխավոր քարտուղարությունը  հետաքննություն է վարում ՌԴ-ի` Ֆրանսիայում ցույցերին մասնակցությունը պարզելու վերաբերյալ: Times թերթը հայտնել է, որ Twitter-ում հայտնվել են ՌԴ-ի հետ կապ ունեցող հարյուրավոր աքաունթներ, որոնցում ամեն օր հրապարակվել են ավելի քան 1,5 հազար հաղորդագրություններ` Ֆրանսիայում փողոցային բողոքների մասշտաբը մեծացնելու համար: