կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-12 15:51
Աշխարհ

Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության շրջանում լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ. Պեսկով

Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության շրջանում լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ. Պեսկով
Մոսկվան ողջունում է Ղարաբաղյան հակամարտության շրջանում լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ և Երևանի ու Բաքվի վերադարձը փոխզիջումներ գտնելու երկխոսությանը. ըստ РИА Новости-ի` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Կոնկրետ ինձ այդ տեղեկության վերաբերյալ որևէ բան հայտնի չէ: Անշուշտ, Մոսկվան ողջունում է Ղարաբաղյան հակամարտության շրջանում լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ և Երևանի ու Բաքվի վերադարձը քաղաքական կարգավորման տարբերակ գտնելու երկխոսությանը»,- ասել է նա` պատասխանելով լրագրողի հարցին, թե հայտնի՞ է Կրեմլին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին, մասնակցե՞լ է դրա կազմակերպմանը և կողջունե՞ր այդ փաստը: