Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 26-ին ուկրաինացի զինվորականները ծանր հրետանային զենքից կրակ են բացել Դոնեցկի շրջանի Սեմյոնովկա ավանի վրա: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Արկերն ընկել են մանկական հիվանդանոցի և մանկավարժական ինստիտուտի ուսանողական հանրակացարանի վրա: Զոհերի մասին տեղեկատվությունը դեռ ճշտվում է, սակայն արդեն հայտնի է երեքի մասին:
Интерфакс-ը տեղեկացնում է, որ հրաձգության տակ են հայտնվել նաև խաղաղ բնակիչների տներ Վոստոչնի ավանում: Սակայն այստեղ, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան:
Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցրել ուժային գործողությունը: «Մոսկվան ԵԱՀԿ-ից օբյեկտիվ տվյալներ է ակնկալում Դոնեցկի ծայրամասում բախումների վերաբերյալ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ՝ այսօր, Դոնեցկի օդանավակայանում, որտեղ շարունակվում է ուժային գործողությունն աշխարհազորայինների դեմ, կրակի տակ էին հայտնվել լրագրողների մի խումբ և ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմնակիցները: