|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արամ Ա-ն ու Հունաստանի վարչապետն անդրադարձել են Արցախի շրջափակմանը, ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:
«Հինգշաբթի, 16 Մարտ 2023-ին, շուրջ մէկ ժամ հանդիպում կայացաւ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Յունաստանի վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսին միջեւ: Հինէն ծանօթ ըլլալով վարչապետին, հանդիպումը տեղի ունեցաւ մտերմիկ մթնոլորտի մէջ: Հանդիպման սկիզբը ներկայ էր Յունաստանի հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան: Ապա, զրոյցը շարունակուեցաւ առանձին՝ Վեհափառ Հայրապետին եւ վարչապետին միջեւ:
Նորին Ս. Օծութիւնը անդրադարձաւ չորս մարզերու.- ա) Յունաստանի հայ գաղութ, բ) Լիբանանի այժմու կացութիւն՝ յատկապէս նախագահական ընտրութիւն, գ) Յունաստանի դերը արաբական-իսլամական աշխարհէն ներս՝ յատկապէս Միջին Արեւելքէն ներս եւ դ) Արցախի շրջափակում ու Հայաստանի դիմագրաւած մարտահրաւէրներ: Իւրաքանչիւր մարզին շուրջ Հայրապետին եւ վարչապետին միջեւ եղան տեղեկութիւններու, տեսակէտներու եւ մտահոգութիւններու փոխանակում:
Հանդիպման աւարտին, Վեհափառ Հայրապետը վարչապետին յանձնեց Ս. Գրիգոր Նարեկացիի աղօթամատեանի բնագրին բազմապատկուած մէկ օրինակը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պաշտօնական գաթալոկը»: