կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-03 11:29
Աշխարհ

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Կուրոպատկինո բնակավայրից հարավ-արեւելք ընկած հատվածում

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Կուրոպատկինո բնակավայրից հարավ-արեւելք ընկած հատվածում

Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում։

Արցախի ՊՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաեւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):