|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
2019 թվականից կարելի կլինի աշխարհահռչակ փարիզյան Լուվր թանգարան անվճար այցելել յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրվա երեկոյան: Ավելի վաղ Լուվր անվճար մուտքը հնարավոր Էր ամսվա առաջին կիրակի օրը հոկտեմբերից մինչեւ մարտ ժամանակահատվածում: «2019 թվականի հունվարի 5-ից Լուվր թանգարանն անվճար գիշեր Է կազմակերպում ամսվա առաջին շաբաթ օրը ժամը 18:00-ից մինչեւ 21:45-ը…
Այդ տասներկու երեկոները կփոխարինեն հոկտեմբերից մինչեւ մարտ ամիսների առաջին վեց անվճար կիրակի օրերին, որոնց ընթացքում թանգարանն այժմ աշխատում Է սովորական տարիֆով»,-ասված Է թանգարանի կոմյունիկեում: Թանգարանը բաց Է ամեն օր ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն, բացի երեքշաբթի օրվանից, իսկ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին այցելությունը հնարավոր Է մինչեւ 21:45: