|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 6-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:
Պատգամավորի թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու դեպքում թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից։
ԿԸՀ-ն ստացել էր «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աննա Վալերիի Իսահակյանի և Սևակ Արամի Մարտիրոսյանի ինքնաբացարկի դիմումները։
Վերջիններս ներկա են եղել ԿԸՀ արտահերթ նիստին և վերահաստատել իրենց դիմումները։ Նշված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։