|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արյան հետ կապված հանցագործություններում չի կարող լինել որևէ կոմպրոմիս. Իջևանում «Իմ քայլի» քարոզարշավի ժամանակ, խոսելով անցումային արդարադատության մասին, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ երկրում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի` արյան հետ կապված հանցագործություններ և արյան հետ չկապված հանցագործություններ: «Իմ մոտեցումն այն է, որ արյան հետ կապված հանցագործությունները որևէ պարագայում չի կարելի ներել, քանի որ կա շատ պարզ սկզբունք` եթե մարդը մահացել է, նրան չենք կարող հետ վերադարձնել: Եվ եթե նույնիսկ այդ մարդու հարազատներին միլիոններ էլ տան, միևնույն է, այդ մարդուն չեն կարող վերադարձնել: Հասցված է անդառնալի վնաս: Իսկ եթե գողացվել է փող, կարելի է այդ փողը վերադարձնել, և հանրությունը կարող է դա ձևակերպել որպես իր պահանջ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` պետք է գտնել այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա թալանված միջոցները վերադարձնելու պետբյուջե և այն ծառայեցնելու առաջին հերթին ԶՈւ-ի ուժեղացմանը: