Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեգնանքով է արձագանքել ԶԼՄ-ների միջոցով Մոսկվային տարբեր պատճառներով մեղադրելու` արևմտյան երկրների պրակտիկային. հայտնում է РИА Новости-ն:
Լավրովը համաժողովի ժամանակ օրինակ է բերել Ֆինլանդիային ու Նորվեգիային, որոնք մեղադրել էին Ռուսաստանին ՆԱՏՕ-ի Trident Juncture աշնանային զորավարժությունների ժամանակ GPS-ի աշխատանքին միջամտելու մեջ: Նա նշել է, որ քաղաքակիրթ մարդիկ անձամբ են մեղադրանքներ հնչեցնում, այլ ոչ թե` լրատվամիջոցների միջոցով:
«Եթե դուք խնդիրներ կամ կասկածներ ունեք ձեր կնոջ հետ հարաբերությունների հարցում, ուղիղ նրան եք հարցնում, այլ ոչ թե դիմում եք լրատվամիջոցներին»,- ասել է Լավրովը:
Դահլիճը այդ խոսքերից հետո ծափահարել է նրան: