Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոր մշակույթ է մտցվել, մենք յուրաքանչյուր շաբաթ տեսակապեր ենք հաստատում հիմնականում ամենահեռավոր համայնքների հետ. նախարարության 6-ամսյա գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
«Մասնավորապես` նախարարությունն առաջին անգամ պատմության մեջ տեսակապով միացումներ ունեցավ հեռավոր հայկական համայնքների հետ` Ուրուգվայի հայ համայնքի, Հնդկաստանի Դելիի փոքրաթիվ հայ համայնքի հետ, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց համայնքի ներկայացուցիչների մոտ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հայրապետյանը նշեց, որ դա շարունակական է լինելու: «Այս շաբաթ լինելու է Ուկրաինա, Իսրայել և այլն: Փորձելու ենք օգտագործել 21-րդ դարի տեխնոլոգիաները և սրանով իսկ ցույց տալ, որ անհնարին ոչինչ չկա: Յուրաքանչյուր համայնքի հետ, եթե այնտեղ անգամ լինի 7 հայ, ինչպես Լաոսի հայ համայնքում է, մենք փորձել ենք կապ հաստատել, սակայն Լաոսի հետ դեռ չի ստացվել: Մենք սրանով ցույց ենք տալիս, որ նախարարության համար կարևոր է աշխատել բոլոր համայնքների հետ` նրանց սեփական տարբեր օրակարգերով»,- հայտնեց նախարարի պաշտոնակատարը: