կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-27 16:12
Աշխարհ

Հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Այսօրվա դրությամբ հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից:

«Քանի որ օդային հաղորդակցությունը կասեցված է Ուկրաինայի, Հարավային Ռուսաստանի և Մոլդովայի օդանավակայաններում, մեր այն հայրենակիցները, որոնք ցանկանում են ժամանել Հայաստան, պետք է նկատի ունենան, որ Ուկրաինայից ելքի ցամաքային միակ ճանապարհը արևմտյան սահմանն է՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները առանց վիզային և կորոնավիրուսային սահմանափակումների: Սահմանը հատելու դեպքում ՀՀ քաղաքացիները ԵՄ անդամ երկրների սահմանները պետք է լքեն 15-օրյա ժամկետում:

Մեր հայրենակիցներին խնդրում ենք հետևել ՀՀ արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական աղբյուրներին:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում կապ հաստատել՝

Կիևում դեսպանություն`

+380442349005

+380671090506

+380689602524

+380685000782

Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`

+380487039176

+380487039178

Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության`

+79614084423

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

+37410 589155»: