|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին անսպասելի այց է կատարել Մոսկվա. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` ռուսները չեն էլ ենթադրում` ինչպես է փոխվել նրանց անունը և հեղինակությունը միջազգային հարթակում: «ՌԴ-ն դարձյալ դարձել է հզոր գերտերություն, ՌԴ-ն գիտի իր տեղը միջազգային հարթակում և իր ճակատագիրը»,- ասել է Սարկոզին:
Նա նաև նշել է, որ միշտ կարողացել է պայմանավորվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` չնայած տարաձայնություններին: «Վերջում ցանկանում եմ ասել, որ միշտ եղել եմ Պուտինի ընկերը, քանի որ նա մարդ է, որի հետ կարելի է խոսել անգամ տարաձայնություների դեպքում»,- ասել է Սարկոզին: