Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
«Սրբազան պայքար» շարժումը սեպտեմբերի 22-ին մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հավաք է անցկացնելու, իսկ մինչ այդ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական որոշ ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նշենք, սակայն, որ ընդհանուր հուսահատություն եւ հիասթափություն է առաջացել շատերի մոտ, հասարակությունը հատկապես հիասթափված է ընդդիմադիր դաշտից:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը hraparak.am-ի հետ զրույցում վստահեցնում է․ «Հիասթափվել պետք չէ, այսօր քաղաքական դաշտը պայքար մղելու պատրաստակամ վիճակում է, ամենօրյա աշխատանքներ են տարվում, համակիրներ կան, սպասումներ, այս իշխանությանն օր առաջ հեռացնելու ծրագիրը օրակարգում է, այնպես որ՝ հիասթափվել ու հուսահատվել չարժե, հենց հիասթափվեցիք, ոչինչ չի ստացվելու: Ամեն ինչ լինելու է հանկարծակի, այնպես, որ չէինք էլ սպասում»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթներին, որոնք այնքան խառնիխուռն եւ անհասկանալի են, պատգամավորը նշեց, թե ինքը վաղուց դադարել է զարմանալ եւ երբեք էլ վարչապետի ելույթներից առանձնակի ակնկալիքներ չի ունեցել․ «Բոլորիս համար է պարզ, որ ինքն ամեն անգամ հելնելու է, մի անկապ բան ասի, ինքն իր ՔՊ-ական խունտայի հետ մեր ամենավատ երազում չէր կարող իրականություն լինել․․․․»:
Աղբյուրը՝ Hraparak.am